Դսեղի Հովհաննես Թումանյանի Տուն-թանգարան
Լոռու մարզի Դսեղ գյուղում 1939 թվականին ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հայրական տունը դառնում է տուն-թանգարան:
Հենց այս տանն է ծնվել և մեծացել բանաստեղծը։ Տունը կառուցել է նրա հայրը` 19-րդ դարի երկրորդ կեսին։
2002 թ-ին այն վերանորոգվել է, ինչպես նաև նորացվել է ցուցադրությունը։
Տուն-թանգարանի բակը գեղեցկացնում է Թումանյանի կիսանդրին, որի հեղինակն է Այծեմիկ Ուրարտուն, իսկ մատուռում հավերժ պահվում է Հովհաննես Թումանյանի սիրտը։ Տունն ունի 2 հարկ և 6 սենյակ, որոնցում պահվում են գրողի կյանքն ու գրական գործունեությունը ներկայացնող ավելի քան 300 նմուշ:
Հացատունը, մեծ օջախը և երկու ցուցասրահները գտնվում են տան առաջին հարկում։ Երկրորդ հարկում ցուցադրված է բանաստեղծի մահճակալը, գրասեղանը, հագուստը և մի շարք այլ անձնական իրեր։
Տուն-թանգարանում հաճախ են կազմակերպվում հիշատակի օրերի և առիթների միջոցառումներ:
Թումանյանական ամենամյա օրերն ու խոշեր հանդիսությունները միշտ անցնում են այցելուների համակ ուշադրության ներքո:
Աշխատանքային օրեր երեքշաբթի-կիրակի
Աշխատանքային ժամերը 10:00-18:00
Կիրակի 11:00 - 16:00
Պետք է նախապես զանգահարել
Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։
Էքսկուրսիայի արժեքը հայերեն լեզվով՝ 2000 դրամ։
Էքսկուրսիայի արժեքը օտար լեզվով՝ 3000 դրամ։
Մուտքի տոմս - 1000 դրամ
Դպրոց/թոշակառու/ուսանողական տոմս - 500 դր
Մինչև 12 տարեկան երեխաների մուտքն անվճար է։